Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:
Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Առաջադրանքներ
- Կարդա՛ բանաստեղծությունը` դուրս գրելով ու բացատրելով անծանոթ բառերը:
Շյուղ-Դալար ճյուղ - Ընդգծված բառերը փոխարինի’ր հոմանիշ բառերով, կարդա’ ու դիտարկում
Շյուղ-մղեղ
Այժմ-հիմա
Կրկին-դարձյալ
- Բանաստեղծության համար նոր վերնագիր հորինի՛ր։
- Ո՞վ է այս բանաստեղծության հերոսը:
Ծիծեռնակը - Նկարագրի՛ր ծիծեռնակին:
Աշխատասեր․ - Մանրամասն բնութագրիր ծիծեռնակին` օգտվելով բանաստեղծության բնութագրումներից:
- Առանձնացրո’ւ քեզ ամենից դուր եկած հատվածը և վերլուծի’ր:
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում: - Արձակ շարադրի’ր բանաստեղծությունը և վերլուծի’ր:
- Ինչո՞ւ է բանաստեղծությունը այսպես վերնագրված:
- Ի՞նչ գիտես ծիծեռնակների մասին: Պատմի՛ր:
Եթե ծիծեռնակները թռչում են ցածր դա նշանակում է, որ անձրև է գալու։ - Տեղեկատվական աղբյուրներից նյութեր հավաքիր ծիծեռնակների մասին:
- Բանաստեղծության ծիծեռկանին համեմատի՛ր Հ. Թումանյանի «Մայրը» պատմվածքի ծիծեռնակի հետ: Նշի’ր ընդհանրությունները և հիմնավորի՛ր պատասխաններդ: