Posted in Uncategorized

Թեմա՝ Երեք  իրար  հաջորդող  թվեր/Մաս 2

  1. Երեք հաջորդական թվերի գումարը 345 է։ Որո՞նք են այդ թվերը։
    345:3=115
    115+1=116
    115-1=114
    114,115,116
  2. Գտեք այն երեք   իրար  հաջորդող  բնական  թվերը,  որոնց  գումարը լինի  348:
    348:3=116
    116+1=117
    116-1=115
    115,116,117
  3. Գտեք երեք հաջորդական թվեր, որոնց գումարը լինի 210  է։
    210:3=70
    70-1=69
    70+1=71
    69,70,71
  4. Գտեք երեք հաջորդական թվեր, որոնց գումարը լինի  1818  է։
    1818:3=606
    606-1=605
    606+1=607
    605,606,607
  5. Երեք իրար  հաջորդող  բնական  կենտ  թվերի գումարը 45 է։  Որո՞նք են այդ թվերը։
    45:3=15
    15-2=13
    15+2=17
    13,15,17
  6. Երեք իրար  հաջորդող  բնական  կենտ  թվերի գումարը 99 է։  Որո՞նք են այդ թվերը։
  7. Երեք հաջորդական կենտ թվերի գումարը 111 է: Գտեք այդ թվերը։
  8. Երեք իրար  հաջորդող  բնական  զույգ  թվերի գումարը 144 է։ Որո՞նք են այդ թվերը։
  9. Երեք իրար  հաջորդող  բնական  զույգ  թվերի գումարը 426 է։ Որո՞նք են այդ թվերը։
  10. Երեք իրար  հաջորդող  բնական  զույգ  թվերի գումարը 246 է։ Որո՞նք են այդ թվերը։
  11. Այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։
Posted in Մաթեմատիկա

Երեք հաջորդական թվեր։

Երեք  իրար  հաջորդող  թվեր

Յուրաքանչյուր թվին հաջորդող թիվը ստանալու համար պետք է  այդ   թվին  գումարել 1։ 

 Օրինակ՝ 1   թվին  հաջորդող  թիվը  ստանալու  համար  պետք է ՝  1+1=2,   իսկ 2 թվին հաջորդող  թիվը  գտնելու համար պետք է ՝     2+1=3։

Այսպիսով՝ 1,2,3 թվերը երեք իրար  հաջորդող  թվեր են։

1,2,3 իրար  հաջորդող  թվեր կարելի է ստանալ  նաև,  եթե 1+1=2,  1+2=3: Երեք իրար հաջորդող  բնական  թվերը  գտնելու համար կարող ենք կատարել հետևյալ  քայլերը՝

1-ին  թվին 1 գումարելով ստանում ենք 1-ին  թվին  հաջորդող   թիվը,  իսկ 1-ին  թվին  2 գումարելով՝  2-րդ թվին հաջորդող   թիվը։ 

Իրար  հաջորդող կենտ  բնական  թվեր ստանալու համար յուրաքանչյուր կենտ  թվի   նախորդին պետք է  գումարել 2։

 Երեք իրար հաջորդող  բնական կենտ  թվերը  գտնելու համար կարող ենք կատարել հետևյալ քայլերը՝

1-ին կենտ թվին 2 գումարելով ստանում ենք 1-ին  թվին  հաջորդող կենտ   թիվը,  իսկ 1-ին կենտ թվին  4 գումարելով՝ 2-րդ թվին հաջորդող կենտ  թիվը։ 

Օրինակ՝ 1,3,5 թվերը իրար  հաջորդող  բնական  կենտ  թվեր են։

1-ին   կենտ  թիվը 1 է, իսկ այդ   թվին  հաջորդող կենտ   թիվը  գտնելու համար՝  1+2=3,   իսկ 3  թվին  հաջորդող կենտ   թիվը  գտնելու համար՝

3+2=5  կամ 1+2=3, 1+4=5:

Իրար  հաջորդող  բնական  զույգ  թվեր ստանալու  համար յուրաքանչյուր զույգ   թվի   նախորդին պետք է գումարել 2։

Երեք իրար  հաջորդող  բնական  զույգ  թվերը  գտնելու համար կարող ենք կատարել հետևյալ քայլերը՝

1-ին զույգ  թվին 2 գումարելով ստանում ենք 1-ին թվին  հաջորդող զույգ     թիվը,  իսկ 1-ին թվին  4 գումարելով՝ 2-րդ զույգ  թվին հաջորդող զույգ    թիվը։ 

Օրինակ՝ 2,4,6  թվերը իրար  հաջորդող  բնական  զույգ թվեր են։

1-ին  զույգ   թիվը 2  է, իսկ այդ   թվին  հաջորդող զույգ    թիվը  գտնելու համար՝  2+2=4,   իսկ 4-ին  թվին  հաջորդողզույգ    թիվը  գտնելու համար՝ 4+2=6,   կամ 2+2=4,  2+4=6:

Այժմ  իմանալով  թվերի գումարը գտնենք այդ  երեք   իրար  հաջորդող  բնական  թվերը։ Դիտարկենք  օրինակներ։

 Օրինակ1․Գտեք այն երեք   իրար  հաջորդող  բնական  թվերը,  որոնց  գումարը լինի  306:

Լուծում՝

Քանի որ իրար  հաջորդող  բնական  թվերից  1-ինին  1 գումարելով ստանում ենք 1-ին  թվին  հաջորդող   թիվը,  իսկ 1-ին թվին  2 գումարելով՝ 2-րդ թվին հաջորդող   թիվը։  Մյուս կողմից իրար  հաջորդող  բնական  թվերի  գումարը 306 է, ապա                                      306-(1+2)=306-3=303

303:3=101,   ուրեմն այդ թվերից 1-ինը  101 է։  1-ին  թվին  հաջորդող   թիվը՝ 101+1=102,   իսկ  2-րդ թվին հաջորդող   թիվը՝ 101+2=103։ 

Երեք   իրար  հաջորդող  բնական  թվերն են՝ 101,102,103։

Օրինակ 2․Գտեք այն երեք   իրար  հաջորդող բնական զույգ    թվերը,  որոնց  գումարը լինի  306:

Լուծում՝

Քանի որ իրար  հաջորդող  բնական զույգ   թվերից  1-ինին  2 գումարելով ստանում ենք 1-ին  թվին  հաջորդող  զույգ  թիվը,  իսկ 1-ին թվին  4 գումարելով՝ 2-րդ զույգ  թվին հաջորդող  զույգ թիվը։  Մյուս կողմից իրար  հաջորդող  բնական  թվերի  գումարը 306 է, ապա       306-(2+4)=306-6=300

300։3=100,  ուրեմն այդ թվերից 1-ինը 100 է։  1-ին  թվին  հաջորդող  զույգ թիվը՝ 100+2=102,   իսկ  2-րդ թվին հաջորդող  զույգ թիվը՝ 100+4=104։ 

Երեք   իրար  հաջորդող  բնական  զույգ  թվերն են՝ 100,102,104։

Օրինակ 3․Գտեք այն երեք   իրար  հաջորդող  բնական  կենտ  թվերը,  որոնց  գումարը լինի  309:

Լուծում՝

Քանի որ իրար  հաջորդող  բնական կենտ    թվերից  1-ինին  2 գումարելով ստանում ենք 1-ին կենտ թվին  հաջորդող  կենտ թիվը,  իսկ 1-ին կենտ թվին  4 գումարելով՝ 2-րդ կենտ  թվին հաջորդող կենտ   թիվը։  Մյուս կողմից իրար  հաջորդող  բնական  թվերի  գումարը  309 է,  ապա     309-(2+4)=309-6=303

303։3=101,  ուրեմն այդ  թվերից 1-ինը 101 է։  1-ին  թվին  հաջորդող կենտ  թիվը՝ 101+2=103,   իսկ  2-րդ թվին հաջորդող կենտ  թիվը՝ 101+4=105։ 

Երեք   իրար  հաջորդող  բնական  կենտ  թվերն են՝ 101,103,105։

Առաջադրանքեր

  1. Երեք հաջորդական թվերի գումարը 303 է։ Որո՞նք են այդ թվերը։

303:3=101
101+1=102
101-1=100

100,101,102

  • Գտեք այն երեք   իրար  հաջորդող  բնական  թվերը,  որոնց  գումարը լինի  363:
    363:3=121
    121+1=122
    121-1=120
    120,121,122
  • Գտեք երեք հաջորդական թվեր, որոնց գումարը լինի 180  է։
    180:3=60
    60+1=61

60-1=59

59,60,61

  • Գտեք երեք հաջորդական թվեր, որոնց գումարը լինի  432  է։
    432:3=144
    144+1=145
    144-1=143
  • Երեք իրար  հաջորդող  բնական  կենտ  թվերի գումարը 225 է։  Որո՞նք են այդ թվերը։
    225:3=75
    75+2=77
    75-2=73
    73,75,77
    Երեք իրար  հաջորդող  բնական  կենտ  թվերի գումարը 321 է։  Որո՞նք են այդ թվերը։
    321:3=107
    107+2=109
    107-2=105
    105,107,109
  • Երեք հաջորդական կենտ թվերի գումարը 69 է: Գտեք այդ թվերը։
    69:3=23
    23+2=25
    23-2=21
    21,23,25
  • Երեք իրար  հաջորդող  բնական  զույգ  թվերի գումարը 288 է։ Որո՞նք են այդ թվերը։
    288:3=96
    96-2=94

96+2=98
94,96,98

  • Երեք իրար  հաջորդող  բնական  զույգ  թվերի գումարը 336 է։ Որո՞նք են այդ թվերը։
    336:3=112
    112+2=114
    112-2=110
    110,112,114
  • Երեք իրար  հաջորդող  բնական  զույգ  թվերի գումարը 318 է։ Որո՞նք են այդ թվերը։

318:3=106
106+2=108

106-2=104
104,106,108