Posted in Մայրենի

Հիշողություն

Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:
Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Առաջադրանքներ

  1. Կարդա՛ բանաստեղծությունը` դուրս գրելով ու բացատրելով անծանոթ բառերը:
    Շյուղ-Դալար ճյուղ
  2. Ընդգծված բառերը փոխարինի’ր հոմանիշ բառերով, կարդա’ ու դիտարկում
    Շյուղ-մղեղ
    Այժմ-հիմա
    Կրկին-դարձյալ
  1. Բանաստեղծության համար նոր վերնագիր հորինի՛ր։
  2. Ո՞վ է այս բանաստեղծության հերոսը:
    Ծիծեռնակը
  3. Նկարագրի՛ր ծիծեռնակին:
    Աշխատասեր․
  4. Մանրամասն բնութագրիր ծիծեռնակին` օգտվելով բանաստեղծության բնութագրումներից:
  5. Առանձնացրո’ւ քեզ ամենից դուր եկած հատվածը և վերլուծի’ր:
    Ամեն մի շյուղ կպցնելիս՝
    Առաջվա բույնն էր հիշում:
  6. Արձակ շարադրի’ր բանաստեղծությունը և վերլուծի’ր:
  7. Ինչո՞ւ է բանաստեղծությունը այսպես վերնագրված:
  8. Ի՞նչ գիտես ծիծեռնակների մասին: Պատմի՛ր:
    Եթե ծիծեռնակները թռչում են ցածր դա նշանակում է, որ անձրև է գալու։
  9. Տեղեկատվական աղբյուրներից նյութեր հավաքիր ծիծեռնակների մասին:
  10. Բանաստեղծության ծիծեռկանին  համեմատի՛ր Հ. Թումանյանի «Մայրը» պատմվածքի ծիծեռնակի հետ: Նշի’ր ընդհանրությունները և հիմնավորի՛ր պատասխաններդ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *