Posted in Ընթերցարան

Հրաշք բաճկոնը

Դժբախտաբար իմ հավատարիմ շունը, երեք օր վազելուց հետո, այնպես էր հոգնել, որ ընկավ և մի ժամից հետո սատկեց։

Վշտից քիչ մնաց լաց լինեմ։ Հանգուցյալ սիրելի շնից հիշատակ պահելու համար հրամայեցի նրա մորթուց ինձ համար որսորդական բաճկոն կարեն։

Այդ օրվանից ինձ ոչ հրացան պետք եկավ, ոչ շուն։

Ամեն անգամ, երբ անտառ եմ գնում, բաճկոնս ինձ քաշում, տանում է այնտեղ, ուր գայլ կամ նապաստակ է թաքնված։

Երբ որ մի գնդակի տարածություն մոտենում եմ որսին, բաճկոնից մի կոճակ է պոկվում և, ինչպես գնդակ, դեպի գազանը թռչում։ Զարմանալի կոճակից խոցված գազանը ցած է ընկնում։

Ահա այդ բաճկոնն ինձ վրա է։

Դուք, կարծեմ, չեք հավատում։ Դուք ժպտում եք։ Բայց նայեցեք բաճկոնիս և կհամոզվեք, որ ես ճիշտ եմ ասում։ Մի՞թե դուք ձեր աչքերով չեք տեսնում, որ այժմ բաճկոնի վրա միմիայն երկու կոճակ է մնացել։ Իսկ երբ կրկին որսի եմ գնում, վրան երեք դյուժինից ոչ պակաս կոճակ եմ կարում։

Մյուս որսորդները ո՜նց կնախանձեին ինձ..

Հարցեր և արաջանդրանքներ

1)Կարդալ ✨

2)Paint-ով նկարել։ ✨

3)Դու՛րս գրել 5 գոյական և բոլոր ածակաները և կազմել նախադասություներ։

4)Գլխավոր անդամները նշել։

Բաճկոն, կոճակ, անտառ, հրացան, շուն, հավատարիմ, հոգնած, ճիշտ,

Մեր դպրոցում Հայկը կորցրել է բաճկոն։

Ես փողոցում գտա 5 կոճակ։

Անտառում ապրում են շատ կենդանիներ։

Որսորդը ունի մեծ հրացան։

Ես ունեմ փոքրիկ շուն։

Ես ունեմ հավատարիմ ընկեր։

Ես շատ հոգնած եմ լինում երբ շատ խաղում եմ։

Գալեն ամենինչ ճիշտ է գրում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *